Լրահոս

24.07.2014 12:00


ԱՄՆ դեսպանատունը դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չէ

ԱՄՆ դեսպանատունը դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չէ

Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ՝http://www.travel.state.gov/content/passports/english/alertswarnings/russia-travel-alert-events-in-ukraine.html
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում՝ https://step.state.gov/step: Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում:

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը