Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը Թուրքիայում քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
«Turan» գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Կայդանովը ժամանել է Թուրքիա՝ քննարկելու մի շարք հարցեր։ Դրանց թվում են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական ներկայիս բանակցային գործընթացը, միջազգային ասպարեզում թուրք-ամերիկայան համագործակցությունը և կիպրական հիմնախնդիրը։ Կայդանովը Անկարա է ժամանել Հունաստանից, որտեղ քննարկել է նմանատիպ հարցեր։ Հիշեցնենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, Թինա Կայդանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում փոխարինելու է Մեթյու Բրայզային։