Նախարարությունը հերքեց, բայց թունելը, մեկ է, փակվեց. Սերժ Սարգսյանի եղբայրը խողովակները տարա՞վ
Երբ ՀՀ Կառավարության այսօրվա նիստից հետո տրանսպորտի և կապի փոխնախարար ԱրթուրԱռաքելյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է փակ եղել Ստեփանավան–Վանաձոր տանող թունելը, նա պատասխանել է. «Պրոֆիլակտիկաշխատանքներէինտարվում։ Գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնց համապատասխան՝ այդ ամեն ինչը տեղի է ունեցել»։
Փոխնախարարը չի բացառել նաև, որ թունելից, հնարավորէ, խողովակներ են հեռացվել:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հերքել էր լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե շուտով փակվելու է Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը:
Հիշեցնենք՝ Արփի Ոսկանյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ թունելըփակումէՍերժՍարգսյանիեղբայրՍաշիկը, որպեսզիհանիջրահեռացմանևՍովետիցմնացածխողովակները։
Նախարարությունը հերքեց, բայց թունելը, մեկ է, փակվեց. Սերժ Սարգսյանի եղբայրը խողովակները տարա՞վ
Երբ ՀՀ Կառավարության այսօրվա նիստից հետո տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է փակ եղել Ստեփանավան–Վանաձոր տանող թունելը, նա պատասխանել է. «Պրոֆիլակտիկ աշխատանքներ էին տարվում։ Գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնց համապատասխան՝ այդ ամեն ինչը տեղի է ունեցել»։
Փոխնախարարը չի բացառել նաև, որ թունելից, հնարավոր է, խողովակներ են հեռացվել:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հերքել էր լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե շուտով փակվելու է Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը:
Հիշեցնենք՝ Արփի Ոսկանյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները։
7or.am