Լրահոս

24.07.2014 16:36


Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Արամայիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2014թ. հուլիսի 9-ին. շուրջ 8 ժամ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը