Ճապոնիան կշարունակի ՌԴ–ի հետ երկխոսությունը խաղաղ պայմանագրի ստորագրման վերաբերյալ
Ճապոնիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը Հարավային Կուրիլների պատկանելության և երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցերով։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Հիշեցնենք՝ Ճապոնիան և ՌԴ–ն նախորդ տարվա օգոստոսից ԱԳՆ փոխնախարարների մակարդակով խորհրդակցություններ էին անցկացնում խաղաղ պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Այդ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունվարի 31-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։