Վրաստանում նախկին դեպսպանը հայկական եկեղեցու միջադեպը կենցաղային վեճ է համարում
ՀՀ արդարադատության գործող նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեպսպան Հովհաննես Մանուկյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած ծեծկռտուքը կենցաղային վեճ է համարում։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ցավ է հայտնել այդ միջադեպի համար և ընդգծել.
–Կենցաղային վեճը վերածվել է մեծ ընդհարման։ Անկախ ամեն ինչից, մենք կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր ունենք։ Նաև վիճելի խնդիրներ կան Վիրահայոց թեմի և վրաց եկեղեցու միջև, մասնավորապես՝ եկեղեցիների և եկեղեցապատկան սեփականության հետ կապված։
Նա ավելացրել է, որ Վրաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ամեն ինչ պետք է անել, որ մեր հարաբերությունները լինեն ամուր և է՛լ ավելի խորանան։
–Մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ,–ասել է Հ.Մանուկյանը ։

7or.am