Լրահոս

24.07.2014 17:32


ԿԽՄԿ-ն կողմերին առաջարկել է չեզոք միջնորդ լինել Հասանովի մարմնի հայրենադարձության ժամանակ

ԿԽՄԿ-ն կողմերին առաջարկել է չեզոք միջնորդ լինել Հասանովի մարմնի հայրենադարձության ժամանակ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է չեզոք միջնորդ լինել Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովի մարմնի հայրենադարձության ժամանակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նաև հաստատել է տեղեկատվությունը, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ ներկայացուցիչներին տրամադրվել են սպանվածի լուսանկարները, որոնք ցույց են տրվել նրա հարազատներին և ճանաչվել նրանց կողմից:

Ամատունին հաստատել է նաև տեղեկատվությունը, որ շարունակվում են ձերբակալված ադրբեջանցիների հետ հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, որ հուլիսի առաջին տասնօրյակում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ լխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը