Սպանվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրը
Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղից դեպքի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող կիսակառույց շինության մեջ տղամարդու դի կա: Նշված վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետը, քննիչը ու փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը նշված շինության մեջ հայտնաբերել է Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 67 տան բնակիչ 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել է դաժան ծեծի և մարմնին ստացած հրազենային մի քանի կրակոցից:

Մանրամասները՝ shamshyan.com–ում: