Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել
Նախաքննական մարմինն այսօր Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեջ կասկածվող գործարար Լևոն Հայրապետյանին,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է գործարարի օգնական Դավիթ Երանյանը։
Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Հայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել, ըստ որի հայազգի գործարարը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է կիրառել նաև ավելի քանի 300 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Բաշնեֆտ»-ում ունեցած Հայրապետյանի բաժնետոմսերի վրա։
Գործարարը կտրականապես հերքում է իր մեղքն ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Հայրապետյանի փաստաբանը երկու օր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանում բողոքարկել է կալանավորելու թույլտվություն տված Բասմանի շրջանի դատարանի որոշումը։

Մանրամասներն՝ այստեղ: