Լրահոս

25.07.2014 09:22


Սևանի թերակղզում կորել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի

Սևանի թերակղզում կորել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի

Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել առ այն, որ հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը