Լրահոս

25.07.2014 10:20


«Նոր ալիք 2014»-ում Հայաստանի մասնակիցը առայժմ 7–րդ տեղում է (տեսանյութ)

«Նոր ալիք 2014»-ում Հայաստանի մասնակիցը առայժմ 7–րդ տեղում է (տեսանյութ)

Հուլիսի 24–ին Յուրմալայում կայացել է «Նոր ալիք–2014» երգի միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդես է եկել մրցույթի նախորդ տարվա մասնակիցներից Մհերի հետ և կատարել «Հայաստան» երգը՝ այն նվիրելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Երկու օրվա արդյունքներով հավաքելով 143 միավոր՝ Սոնան առայժմ 7-րդ հորիզոնականում է: Առաջին տեղում Վրաստանն է, երկրորդում և երրորդում՝ Ուկրաինան:

Մրցութային երրորդ օրը Սոնա Ռուբենյանը կներկայացնի «Աշնան սերենադ» հեղինակային ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ առաջին փուլում նա հանդես էր եկել համաշխարհային հիթով՝ կատարելով Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը:

Ժյուրին նրա կատարումը գնահատել էր 67 միավոր։

«Նոր ալիք» մրցույթին 13 երկրից մասնակցում է 16 ներկայացուցիչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը