Տնտեսական

25.07.2014 10:37


«ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը գնալով նվազում է»

«ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը գնալով նվազում է»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը գնալով նվազում է: Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առևտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը: Մինչդեռ, հունվար-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառության աճը 2.3 տոկոս էր (3.2 տոկոս աճել էին արտահանման, 2 տոկոս ներկրման ծավալները):

Իսկ 2013թ. ընթացքում այդ աճը կազմել էր 5.6 տոկոս: 7.2 տոկոս ավելացել էին արտահանման, 5.1 տոկոս` ներկրման ծախսերը: Ասել է թե՝ այդ աճը գնալով ավելի ու ավելի է նվազում, իսկ դա պայմանավորված է մեկ հանգամանքով. Հայաստանում իրականում նվազել են սպառման ծավալները: Դրա պատճառն էլ մեր երկրում օրեցօր ավելացող արտագաղթի ծավալներն են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը