Վենեսուելան մտադիր է նոր զենք գնել Ռուսաստանից ու Չինաստանից
Վենեսուելայի ռազմածովային ուժերը նոր զինամթերք կստանան Ռուսաստանից և Չինաստանից։ Նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ դիմելով ռազմածովայիններին Սուլիա նահանգում։
«Ես խոսել եմ այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ։ Շուտով աշխատանքային հանձնախումբը կուղղվի ամենաժամանակակից զենքի հետևից, որպեսզի ամրապնդի մեր երկրի պաշտպանական համակարգը», – հավելել է Մադուրոն։ Նա կոչ է արել վենեսուելացի զինծառայողներին ամրապնդել շարքերը և կարգապահությունը և չտրվել ամերիկյան իմպերիալիզմին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը