Լրահոս

25.07.2014 10:58


«Հաղթանակը մեկ տարեկան է». երթ քաղաքապետարանից դեպի Ազատության հրապարակ

«Հաղթանակը մեկ տարեկան է». երթ քաղաքապետարանից դեպի Ազատության հրապարակ

Այսօր՝ ժամը 19։00–ին, մեկ տարի առաջ քաղաքացիների համախմբված պայքարի շնորհիվ տրանսպորտի սակագնի թանկացումը կանխելուն նվիրված երթ է տեղի ունենալու։

«1 տարի առաջ մենք կայացրեցինք Հայաստանի անկախ, երրորդ հանրապետության քաղաքացիական ամենանշանակալից որոշումներից մեկը՝ հաստատեցինք Սահմանադրության 2-րդ հոդվածը. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ», ԻՍԿ ՄԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԵՆՔ։

Դե եկե՛ք հիշենք սա և հիշեցնենք ուրիշներին՝ երթով՝ Երևանի քաղաքապետարանից, Հանրապետության Հրապարակով, Հյուսիսային պողոտայով՝ Ազատության հրապարակ։

Բերե՛ք Ձեզ հետ բոլոր այն բաները, ինչ մնացել է անցյալ տարվանից և ինչ կհիշեցնի մեր հաղթանակի մասին, իսկ Ձեր գլխավոր նկարները վերադարձրե՛ք մեկ տարի առաջվան՝ «Վճարում ենք 100 դրամ» ակցիաների նկարներից դրե՛ք»,–ասված է երթի կազմակերպիչների հայտարարությունում։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը