Լրահոս

25.07.2014 11:20


Ադրբեջանում ԱՄՆ հեռացող դեսպանը ցավում է

Ադրբեջանում ԱՄՆ հեռացող դեսպանը ցավում է

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ցավում է Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նա նշել է, որ շփման գծում ցանկացած անցանկալի դեպք և ողբերգական կորուստ շատ ցավալի է։ «ԱՊԱ» գործակալությունը գում է, որ Մորնինգսթարն այս հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում իր պաշտոնավարման ավարտին նվիրված միջոցառման ժամանակ:

«Շփման գծում առկա իրավիճակը խիստ անհանգստացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Քարվաճառի դեպքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այդ սարսափելի հակամարտության արագ լուծման անհրաժեշտությունը։ Խաղաղությունը տարածաշրջանի բնակիչներին մեծ օգուտ կբերի և ապագայում կապահովի Ադրբեջանի բարեկեցությունը»,-ասել է դեսպանը՝ հակամարտող կողմերին երկխոսության կոչ անելով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը