ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալ մարզային ծառայության գիտաշխատողին
«Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատողը սերտ կապված է նաև լրագրության աշխարհի հետ` նիվիրումով աշխատելով հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում, Ա. Սեդրակյանը նաև հոդվածներ է գրում մշակութային ժառանգության մասին: Մարզային «Կոտայք» թերթում աշխատելու տարիներին նա մշտապես ընթերցողներին է ներկայացել ոլորտին առնչվող հոդվածներով գործածելով նաև Արամյան կեղծանունը: Ոչ միայն լրագրող, հուշարձանապահպան, այլ նաև` լեռնագնաց: Բազմակողմանի զարգացած մեր գործընկերը երեք անգամ բարձրացել է Մասիսի գագաթը: Նրա կողմից ձևավորված լեռնագնացների խումբը օգոստոսին արդեն չորրորդ անգամ Մասիսի գագաթին կծածանի Հայոց եռագույնը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ
ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալ մարզային ծառայության գիտաշխատողին
«Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատողը սերտ կապված է նաև լրագրության աշխարհի հետ` նիվիրումով աշխատելով հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում, Ա. Սեդրակյանը նաև հոդվածներ է գրում մշակութային ժառանգության մասին: Մարզային «Կոտայք» թերթում աշխատելու տարիներին նա մշտապես ընթերցողներին է ներկայացել ոլորտին առնչվող հոդվածներով գործածելով նաև Արամյան կեղծանունը: Ոչ միայն լրագրող, հուշարձանապահպան, այլ նաև` լեռնագնաց: Բազմակողմանի զարգացած մեր գործընկերը երեք անգամ բարձրացել է Մասիսի գագաթը: Նրա կողմից ձևավորված լեռնագնացների խումբը օգոստոսին արդեն չորրորդ անգամ Մասիսի գագաթին կծածանի Հայոց եռագույնը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ