Լրահոս

25.07.2014 13:03


Սևադա Հակոբյան. «Տեղեկացված չլինելու պատճառով ամուսնական կյանքում երիտասարդները որոշակի խնդիրների են բախվում»

Սևադա Հակոբյան. «Տեղեկացված չլինելու պատճառով ամուսնական կյանքում երիտասարդները որոշակի խնդիրների են բախվում»

Այսօրվա ասուլիսին սեքսոլոգ Սևադա Հակոբյանն անդրադառնալով անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին՝ նշել է, որ ՏՏ այս դարում ապատեղեկատվությունը շատ է, և ծնողները պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների սեռական դաստիարակության հարցում. «Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը»։

Նա նաև հավելել է, որ բավականաչափ տեղեկացված չլինելու պատճառով ամուսնական կյանքում երիտասարդները որոշակի խնդիրների են բախվում։

«Պետք է կանոնակարգում մտցվի, և տարբեր տարիքային խմբերում երեխաներին համապատասխան դաստիարակություն տրվի մասնագետների կողմից», – ասել է մասնագետը։

Հոգեբան Աննա Բադալյանն էլ, շեշտելով ծնողների դերի կարևորությունը, ասել է. «Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, սեռի կայացումը: Երեխան ձևավորվում է ոչ միայն ծնողների ուղղակի կամ անուղղակի դաստիարակությամբ, այլ նաև հասարակության հետ շփումով: Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է նաև ազգային մտածողությունը: Հաճախ որոշ բաներ ընդօրինակում ենք այլ ազգերից՝ հաշվի չառնելով, որ դա կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ մեր մտածողության վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը