Լրահոս

25.07.2014 14:10


ԳՊՄԻ-ի ռեկտորի եղբոր սպանությունը վրեժխնդրությու՞ն է. սպանության տարբեր վարկածներ են շրջանառվում

ԳՊՄԻ-ի ռեկտորի եղբոր սպանությունը վրեժխնդրությու՞ն է. սպանության տարբեր վարկածներ են շրջանառվում
ԳԱԼԱ–ն գրում է, որ այս պահի դրությամբ Հարություն Գրիգորյանի սպանության մի քանի վարկած է քննարկվում, սակայն ամենահավանականը կենցաղայինն է:

Շրջանառվող տեղեկություններից մեկի համաձայն, սպանվածը անձնական ինչ-ինչ հարաբերություններ է ունեցել նույն թաղամասի բնակչուհիներից մեկի հետ, որի ամուսինը որոշել է վրեժխնդիր լինել:

Ընդ որում, սպանության մեջ կասկածվող անձը Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է: Տեղեկությունների համաձայն, նա սպանություն կատարելուց հետո դիմել է փախուստի եւ բացակայում է հանրապետությունից:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բացահայտման ուղղությամբ: Ըստ նրա՝ կան սպանության մեջ կասկածվող անձինք.

«Նշված քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, կան կասկածվող անձինք, որոնց առնչությունը նշված դեպքին պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,-նշեց Րաֆֆի Ասլանյանը:

Պարոն Ասլայանը եւս նշեց, որ, ամենայն հավանականությամբ, սպանության պատճառը նեղ անձնական հարաբերություններն են եղել:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը