Այսօր արդեն հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս
Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: Ըստ վարակի փոխանցման ուղիների, հեպատիտները լինում են պարէնտերալ, որոնք առողջ օրգանիզմ են թափանցում, փոխանցվում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով և էնտերալ՝ բերանի միջոցով:
Վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի վիրուսները առողջ մարդու օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով՝ սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:
Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ:
Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում:
ՀՀ-ում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է 1999 թվականից) հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել: Առաջին պատվաստումն իրականացվում է ծննդատանը՝ երեխայի ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում, այնուհետև երեխան պատվաստվում է հնգավալենտ պատվաստանյութ ստանալու շրջանակում:
Հեպատիտ Ց-ով ամեն տարի վարակվում է մոտ 3-4 մլն մարդ: Հեպատիտ Ց-ին հատկապես բնորոշ է քրոնիկ վարակի զարգացումը: Բ և Ց հեպատիտների քրոնիկ ընթացքի դեպքում հաճախ հիվանդության ախտանշանները բացակայում են և մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, կարող են առողջների համար վարակի աղբյուր դառնալ: Հաճախ հիվանդության նշանները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել են կյանքին սպառնացող բարդություններ՝ լյարդի ցիռոզ և առաջնային քաղցկեղ:
Բ և Ց հեպատիտների փոխանցման հիմնական գործոնը արյունն է և դրան փոխարինող նյութերը:
Ա, Բ, Ց հեպատիտներով վարակման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ վաղ սկսած բուժման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել լյարդի հիվանդությունների ծանր ձևերի զարգացման հավանականությունը:
Բ և Ց հեպատիտների փոխանցման ուղիներին իրազեկ լինելով, յուրաքանչյուր ոք կարող է ապահովագրել իրեն այդ վարակներից` խուսափելով թմրամոլությունից, անկանոն սեռական շփումներից, առանձնացնելով անձնական հիգիենայի առարկաները, պահպանելով անձնական հիգիենայի կանոնները և այլն: