Լրահոս

25.07.2014 22:37


Արգելվել է «Մոցառելլա դիլի» պանրի արտադրությունը

Արգելվել է «Մոցառելլա դիլի» պանրի արտադրությունը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը: Այդ մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության ծառայությունից:

«ԴԻԼԻ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ ԴԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 10-ը:

Այս խորագրի վերջին նյութերը