Լրահոս

26.07.2014 18:27


Քաղաքական ակցիայի համար Արգենտինայի ընտրանին տուգանվեց

Քաղաքական ակցիայի համար Արգենտինայի ընտրանին տուգանվեց

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստում որոշում է ընդունվել 30.000 շվեյցարական ֆրանկով տուգանել Արգենտինայի ազգային հավաքականին:

Պատճառը հունիսի 7-ին Սլովենիայի ընտրանու դեմ ընկերական խաղից առաջ արգենտինացիների բարձրացրած պաստառն է եղել։ Դրա վրա գրված էր՝ «Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային»:

Մալվինյան կղզիները վիճելի տարածք են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։

Այս խորագրի վերջին նյութերը