Լրահոս

26.07.2014 10:55


Գիշերվա կրակոցներից հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի

Գիշերվա կրակոցներից հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ երեկ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի գնդակոծության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի. վնասները միայն նյութական են։

–Հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել։ Երբ սկսել են կրակել կանոնավոր, նոր մենք հակադարձել ենք: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի։ Հակառակորդը վիրավորներ ունի,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

Նա նաև ավելացրել է, որ բերքահավաքի շրջանում հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը