Լրահոս

26.07.2014 12:34


Սեյրան Օհանյան. «Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր»

Սեյրան Օհանյան. «Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հուլիսի 25-ի՝ լույս 26-ի գիշերն Արցախում հակառակորդը հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան:

Ինչպես պաշտպանության նախարարը տեղեկացրել է լրագրողներին, հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայումս հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

razm.info

Այս խորագրի վերջին նյութերը