Լրահոս

26.07.2014 17:59


Նոր վիրուսային հղում «Facebook»-ում

Նոր վիրուսային հղում «Facebook»-ում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ «Facebook»-ում նոր վիրուսային հղում է տարածվել։

Վարակված անձը իր ընկերներին «թեգ» է անում նման մի գրառման մեջ՝

Սեղմելու դեպքում դուք հայտնվում եք կեղծ «Youtube» տեսանյութ պարունակող էջում։ Եթե սեղմեք տեսանյութին, ապա ձեզ առաջարկվում է քաշել և տեղադրել մի .exe ֆայլ, որը հենց վիրուսն է․ ըստ Kaspersky որակավորման ՝ Trojan-Dropper.Win32.Dapato.efln

Վարակված մարդը սկսում է տարածել նամակներ ընկերներին՝ թուրքերեն լեզվով։

Վատը նա է, որ վիրուսը չի բռնվում մի շարք հակավիրուսների կողմից։ Վտանգի տակ են հետևյալ ծրագրեր ունեցողները․ Microsoft Essentials, Comodo, ESET-NOD32. Panda, Symantec և մի շարք այլ, քիչ հայտնի ծրագրեր։

Այս խորագրի վերջին նյութերը