Լրահոս

27.07.2014 16:04


Ձերբակալվել է Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության աշխատակիցը

Ձերբակալվել է Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության աշխատակիցը
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական գործողությունների արդյունքում Վրաստանի սահմանից Հայաստան է անցել և ոստիկաններին է ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։
Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ: Նրան տեղափոխել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը