Լրահոս

27.07.2014 22:56


«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

Հուլիսի 26-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան 32-րդ կմ-ին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 33VO667 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80մ գլորվել ձորը. ինչից Ս. Ս.-ը (ծնվ. 1985թ.), Մ. Հ.-ը (ծնվ. 1990թ.), Խ. Հ.-ը (ծնվ. 1961թ.), Ժ. Կ.-ը (ծնվ. 1961թ.), Ք. Զ.-ը (ծնվ. 1967թ.) և Ս. Մ.-ը (ծնվ. 1960թ.) հոսպիտալացվել են Սիսիանի զիվորական հոսպիտալ:

Բժիշկները Տ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են միկրոավտոբուսը:

Այս խորագրի վերջին նյութերը