Ադրբեջանցի պատգամավորը ԵԽԽՎ–ին կոչ է արել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի՝ «Եվրոպայի Խորհրդի բարեփոխումներ» զեկույցի քննարկումների ժամանակ։
Հուսեյնովը բարձր է գնահատել ԵԽ գործունեությունը աշխահրում ժողովրդավարական արժեքները տարածելու գործում, բայց միևնույն ժամանակ ուշադրության է հրավիրել ԵԽ-ի կողմից ընդունված որոշումների կատարման խնդիրների վրա։
-Միջազգային կազմակերպության հեղինակությունը սահմանվում է առաջին հերթին կայացված որոշումների իրականացմամբ,-ասել է նա։
Խորհրդարանականը որպես օրինակ է բերել ԵԽ 2005թ. N1416 բանաձևը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։
-Այս բանաձևի իրագործման համար ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով,-հաղորդել է նա։
Հուսեյնովը նշել է, թե Հայաստանը այդ հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու դեմ խոչընդոտներ է ստեղծում։
-ԵԽ-ն համարժեք արձագանք չի տալիս և պատժամիջոցներ չի կիրառում։ Ի վերջո, այս իրավիճակը հիմքեր է ստեղծում մտածելու, որ Եվրոպայի խորհուրդն իր որոշումների կատարումն անուշադրության է մատնում։ Իր հեղինակության մասին հոգ տանող միջազգային կազմակերպությունը պետք է ունենա կամք և վճռականություն, որպեսզի որոշումները չմնան թղթի վրա։ Հենց սրանից պետք է սկսել Եվրոպայի խորհրդի բարեփոխումները,-հայտարարել է Հուսեյնովը։