Լրահոս

26.11.2010 15:11


Բացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային նորակառույց բաժանմունքը

Այսօր կեսօրին բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային նորակառույց բաժանմունքը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արթուր Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսը,  բարձրաստիճան սպաներ և հյուրեր: Ներկաները ծանոթացան սպասարկման ժամանակակից միջոցներով հագեցած բաժանմունքի աշխատանքային պայմաններին:

Այս խորագրի վերջին նյութերը