Լրահոս

28.07.2014 09:37


Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝

Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը