«Կենդանի» զարդերի ստեղծման վերաբերյալ «Լույսի» նախագիծը կյանքի է կոչվում Գյումրիում
Գյումրեցի մի շարք արվեստագետներ, ոսկերիչներ, եռաչափ մոդելավորողներ, ծրագրավորողներ ու տեխնոլոգիայի մասնագետներ միավորվեցին` ստեղծելու «կենդանի» զարդերի հետևյալ հինգ նախատիպերը. «Թեթևության քաշը»` պարուհու տեսքով պատրաստված ականջօղեր, «Քարի շունչը»` սովորական քարերից պատրաստված մանյակ, մեջտեղում` կախազարդ, «Ներդաշնակություն»` քառակուսի մեծ կախազարդ` բաղկացած արծաթից, ապակուց և նրբաթաղանթ անցարկիչով էկրանից (TFT), «Հոգիների հանդիպում»` լաբիրինթոսաձև ապարանջան` քաղաքի փողոցները պատկերող նախշերով, «Թռիչքի թևով»` դեղին պղնձից պատրաստվածմեծ, ասիմետրիկ մանյակ: Կախված շրջապատող միջավայրից` յուրաքանչյուր նախատիպ փոխազդում է տարբեր կերպ` շարժումով, ձայն կամ լույս արձակելով: Գործողության մեջ գտնվող «կենդանի» զարդերը կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=X7o4py0JH5w
«Կենդանի» զարդերի ստեղծման վերաբերյալ «Լույսի» նախագիծը կյանքի է կոչվում Գյումրիում
Գյումրեցի մի շարք արվեստագետներ, ոսկերիչներ, եռաչափ մոդելավորողներ, ծրագրավորողներ ու տեխնոլոգիայի մասնագետներ միավորվեցին` ստեղծելու «կենդանի» զարդերի հետևյալ հինգ նախատիպերը. «Թեթևության քաշը»` պարուհու տեսքով պատրաստված ականջօղեր, «Քարի շունչը»` սովորական քարերից պատրաստված մանյակ, մեջտեղում` կախազարդ, «Ներդաշնակություն»` քառակուսի մեծ կախազարդ` բաղկացած արծաթից, ապակուց և նրբաթաղանթ անցարկիչով էկրանից (TFT), «Հոգիների հանդիպում»` լաբիրինթոսաձև ապարանջան` քաղաքի փողոցները պատկերող նախշերով, «Թռիչքի թևով»` դեղին պղնձից պատրաստված մեծ, ասիմետրիկ մանյակ: Կախված շրջապատող միջավայրից` յուրաքանչյուր նախատիպ փոխազդում է տարբեր կերպ` շարժումով, ձայն կամ լույս արձակելով: Գործողության մեջ գտնվող «կենդանի» զարդերը կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=X7o4py0JH5w