Լրահոս

28.07.2014 12:18


Իսրայելը դադարեցրել է ակտիվ գործողությունները Գազայի հատվածում անոորոշ ժամկետով

Իսրայելը դադարեցրել է ակտիվ գործողությունները Գազայի հատվածում անոորոշ ժամկետով

Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցրել է ակտիվ գործողությունները Գազայի հատվածում անոորոշ ժամկետով: Հրեական պետության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ագրեսիայի ցանկացած փորձի պատասխան է տրվելու։ Ընդ որում, նրա խոսքերով, Գազայի հատվածում շարունակվում են թունելների ոչնչացման աշխատանքները: «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչներն էլ հաղորդել են, որ առկա դադարը Գազայի հատվածում մարտական է, և իրենք որևէ պարտավորվածություն չունեն։

Երկուշաբթի գիշերը Գազայի հատվածում առաջին անգամ վերջին երեք շաբաթվա ընթացքում՝ «Պաշտպանական սահմանագիծ» ռազմական գործողության մեկնարկից հետո, հանգիստ է անցել:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը