Ադրբեջանցի դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ուրբաթ օրը ներկա են գտնվել մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորությանը, վերջինս հուղարկավորվել է ԼՂՀ տարածքում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորության ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ԿԽՄԿ-ն դիմել է՝ մահացած ադրբեջանցի քաղաքացու դիակը իր հարազատներին հանձնելու համար:
Ինչ վերաբերում է մյուս 2 դիվերսանտներին, ապա այս դեպքում էլ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ԼՂՀ իշխանությունները թույլատրել են տեսակցել նրանց, որից հետո դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին: