Ա. Աղայան. «Հայաստանը դառնալու է վիլայեթ՝ եռագույն դրոշակով»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ ԱրմենԱղայանը համոզված է, որ այսօր առկա պայմաններով հայ-թուրքական սահմանի բացումը շատ արագ Հայաստանում տնտեսական, մշակութային, կենցաղային, քրեական, ժողովրդագրական, ռազամաքաղաքական և այլ բնույթի խնդիրներ է առաջացնելու.
-Հայաստանը դառնալու է վիլայեթ՝ եռագույն դրոշակով,- ասել է Ա. Աղայանը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագարություններում հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնահարցն անուղղակիորեն շաղկապված են, անուղղակիորեն վավերացվում են Կարսի պայմանագրի բոլոր կետերը, և Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով ընդունելով, որ «Արևմտյան Հայաստանը Թուրքիայի սեփականությունն է».
-Ո՞վ է այսօր Հայաստանի իշխանություններին ստիպում ստորագրել մի թղթի տակ, որ Արևմտյան Հայաստանը Թուրքիայի սեփականությունն է։ Դա՛ է տեղի ունենում, և սրա՛ն ենք մենք դեմ։ Հարաբերությունների կարգավորում ասելով՝ ես հասկանում եմ հետևյալը՝ Թուրքիան առնվազն ճանաչում է հայ ժողովրդի իրավունքն այդ տարածքի վրա։ Եթե միանգամից պատրաստ չէ տարածքները վերադարձնել, փորձում է ինչ-որ ձևերով աստիճանաբար փոխհատուցել,- նշել է Ա. Աղայանը՝ հավելելով,- սփյուռքը քանի տասնամյակ աշխատեց, և եկել հասել էր պահը, որ Միացյալ Նահանգների նախագահն արդեն փախչելու տեղ չուներ և պետք է «ցեղասպանություն» բառն արտասաներ։ Հայ ժողովրդի միլիարդավոր գումարներն են ծախսվել։ Մեկ էլ գնացին, ստորագրեցին ու այդ ամբողջը լցրեցին ջուրը։ Եվինչ-որ մեկն իր առևտրական անհեթեթ հաշվարկով, որը սխալ հաշվարկ է (Հայաստանը տնտեսապես չի՛ օգտվելու, Հայաստանի տնտեսությունը կործանվելու է, դառնալու է թուրքական տնտեսության մի փոքրիկ կցորդ), հրաժարվում է այդ ամենից։
Ա. Աղայանը նաև համոզված է, որ երրորդ հանրապետության «ազգային պետության վերականգնման պայմաններում այդ բոլոր որոշումները ենթական են վերանայման՝ որպես ի զկզբանե անվավեր»։
Ա. Աղայան. «Հայաստանը դառնալու է վիլայեթ՝ եռագույն դրոշակով»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը համոզված է, որ այսօր առկա պայմաններով հայ-թուրքական սահմանի բացումը շատ արագ Հայաստանում տնտեսական, մշակութային, կենցաղային, քրեական, ժողովրդագրական, ռազամաքաղաքական և այլ բնույթի խնդիրներ է առաջացնելու.
-Հայաստանը դառնալու է վիլայեթ՝ եռագույն դրոշակով,- ասել է Ա. Աղայանը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագարություններում հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնահարցն անուղղակիորեն շաղկապված են, անուղղակիորեն վավերացվում են Կարսի պայմանագրի բոլոր կետերը, և Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով ընդունելով, որ «Արևմտյան Հայաստանը Թուրքիայի սեփականությունն է».
-Ո՞վ է այսօր Հայաստանի իշխանություններին ստիպում ստորագրել մի թղթի տակ, որ Արևմտյան Հայաստանը Թուրքիայի սեփականությունն է։ Դա՛ է տեղի ունենում, և սրա՛ն ենք մենք դեմ։ Հարաբերությունների կարգավորում ասելով՝ ես հասկանում եմ հետևյալը՝ Թուրքիան առնվազն ճանաչում է հայ ժողովրդի իրավունքն այդ տարածքի վրա։ Եթե միանգամից պատրաստ չէ տարածքները վերադարձնել, փորձում է ինչ-որ ձևերով աստիճանաբար փոխհատուցել,- նշել է Ա. Աղայանը՝ հավելելով,- սփյուռքը քանի տասնամյակ աշխատեց, և եկել հասել էր պահը, որ Միացյալ Նահանգների նախագահն արդեն փախչելու տեղ չուներ և պետք է «ցեղասպանություն» բառն արտասաներ։ Հայ ժողովրդի միլիարդավոր գումարներն են ծախսվել։ Մեկ էլ գնացին, ստորագրեցին ու այդ ամբողջը լցրեցին ջուրը։ Եվ ինչ-որ մեկն իր առևտրական անհեթեթ հաշվարկով, որը սխալ հաշվարկ է (Հայաստանը տնտեսապես չի՛ օգտվելու, Հայաստանի տնտեսությունը կործանվելու է, դառնալու է թուրքական տնտեսության մի փոքրիկ կցորդ), հրաժարվում է այդ ամենից։
Ա. Աղայանը նաև համոզված է, որ երրորդ հանրապետության «ազգային պետության վերականգնման պայմաններում այդ բոլոր որոշումները ենթական են վերանայման՝ որպես ի զկզբանե անվավեր»։
7or.am