Արևմտյան Վրաստանում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել
Հուլիսի 28-ին փրկարարները ջրհեղեղի հետևանքով երկու զոհվածների մարմիններ են հայտնաբերել Վրաստանի Իմերեթի շրջանում։ Այս մասին հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ն հաղորդել էր Կվինիսցկալի գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով մեկ մարդու մահվան և մի քանի անհայտ կորածների մասին:
Ջրհեղեղը վնասել է կենտրոնական մայրուղու ճանապարհային ծածկը, ոչնչացվել են գյուղատնտեսական ցանքսերը, ջրի տակ են անցել բնակելի տների բակերը և այլն: Բացի այդ, փլուզվել է Սապրիսիա և Ինաշաուրի գյուղերը միացնող կամուրջը: Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, որը հայտարարել է, որ պետությունը կհաշվի վնասի չափը և կփոխհատուցի բնակիչներին:

Տեղեկացնում է newsgeorgia.ru-ն: