Լրահոս

28.07.2014 15:04


Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ

Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ

Վրաստանում գործ է հարուցվել Միխայիլ Սահակաշվիի դեմ: Ինչպես հաղորդում է հանրապետության Գլխավոր դատախազությունը, նրան և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:

Համաձայն վարչության հայտարարության՝ մեղադրանքներ են առաջադրվել Միխայիլ Սահակաշվիլիին, Իվանե Մերաբիշվիլիին (նախկին վարչապետ և ԱԳՆ ղեկավար), Զուրաբ Ադեիշվիլիին (արդարադատության նախկին նախարար), Դավիթ Կեզերաշվիլիին (պաշտպանության նախկին նախարար) և Գեորգի Ուգուլավային (Թբիլիսիի նախկին քաղաքապետ):

Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր չի ներկայացել Գլխավոր դատախազություն: Վերջինն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Սահակաշվիլի չներկայանալու դեպքում նրա նկատմամբ «օրենքով նախատեսված գործողություններ կիրականացվեն»:

Տեղեկացնում է interfax.ru -ն:

Այս խորագրի վերջին նյութերը