«Emirates»-ի ինքնաթիռներն ավելի քան մեկ շաբաթ չեն թռչի Իրաքի տարածքով
Դուբայի «Emirates» ավիաընկերությունը ոոշում է ընդունել ժամանակավորապես փակել Իրաքի օդային տարածքը սեփական ինքնաթիռների համար: Ինչպես հայտնել է Միացյալ Արաբական Էմիրությունների ԶԼՄ-ն, ընկերության օդանավերը չեն թռչելու արաբական այդ պետության տարածքով 7–8 օր։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումնեից ելնելով, որին սպառնալիք է ներկայացնում Իրաքում գործող «Իսլամական պետություն» զինյալների խմբավորումը:
Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կլարկը «The Times» բրիտանական թերթին հաղորդել է, որ սահմանված միջոցառումները կապված են նաև «Boeing 777»-ի կործանման հետ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: