Լրահոս

28.07.2014 17:15


Կործանված «Air Algerie» օդանավի ինքնագրիչները հասցվել են Ֆրանսիա

Կործանված «Air Algerie» օդանավի ինքնագրիչները հասցվել են Ֆրանսիա

Մալիում կործանված «Air Algerie» ինքնաթիռի սև արկղերն այսօր հասցվել են Ֆրանսիա։ Այս մասին գրում է ֆրանսիական «Figaro» թերթը: Ֆրանսիական քննչական բյուրոյի մասնագետներն արդեն անցել են ինքնագրիչների վերծանմանը, որոնք հայտնաբերվել են հանգստյան օրերին:

Սև արկղերի վերծանման ընթացքում մասնագետները մտադիր են որքան հնարավոր է՝ շատ տեղեկատվություն ստանալ կործանման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ «Air Algerie» ավիաընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Մալիում. օդանավում 116 ուղևոր կար:

Տեղեկացնում է interfax.ru-ն:

Այս խորագրի վերջին նյութերը