Աշխարհ

29.07.2014 09:44


Յացենյուկը որոշել է մնալ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Յացենյուկը որոշել է մնալ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Արսենի Յացենյուկը որոշել է մնալ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում և վերադարձել է աշխատանքի: Նա կոչ է արել Գերագույն ռադային հուլիսի 31–ին ընդունել ավելի վաղ տապալված օրինագծերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալության թղթակիցը:

Հիշեցնենք` հուլիսի 24-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել էր իր պաշտոնից։ Ռադայի ամբիոնից նա հայտարարել է, որ այդ քայլին է գնացել կոալիցիայի գործունեության դադարեցման և Կառավարության նախաձեռնությունների տապալման պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը