Լրահոս

29.07.2014 19:57


Ռուսաստանը հրաժարվում է օտարերկրյա արտադրության ավտոբուսներից, տրամվայներից և այլ տեխնիկայից

Ռուսաստանը հրաժարվում է օտարերկրյա արտադրության ավտոբուսներից, տրամվայներից և այլ տեխնիկայից

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 66 ապրանքատեսակների ցանկ, որոնք պետական կարիքների համար պետք է գնել միայն տեղական արտադրողներից, ինչպես նաև բելառուսական և ղազախական ընկերություններից։

Ցանկում, մասնավորապես, ընդգրկված են ավտոբուսներ, տրամվայներ, բեռանատար մեքենաներ, փողոցների մաքրման համար հատուկ տեխնիկա, վթարատեխնիկական ծառայությունների համար մեքենաներ:

Որոշման մեջ նշվում է, որ տեխնիկայի որոշակի տեսակների գնման արգելքը ներդրվում է «ՌԴ ներքին շուկայի պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման և պետական կարիքների ապահովման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը