Հակառակորդը կրկին գնդակոծել է Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը
Երեկ հակառակորդը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ առավոտից էին սկսել կրակել, պարբերաբար կրակում էին, սակայն ժամը 21-ից սկսած սկսել են կրակել խոշոր տրամաչափի գնդացիրներից:
«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել, բայց դե հակառակորդն իր արածն անում է էլի: Կրակում է անմիջապես գյուղի տների վրա, հենց գյուղի կենտրոնական մասի ուղղությամբ»,- ասաց Արարատ Ավալյանը:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը նույնպես նշեց, որ գյուղը այսօր երեկոյան ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության: Մանրամասները` yerkir.am կայքում:
Հակառակորդը կրկին գնդակոծել է Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը
Երեկ հակառակորդը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ առավոտից էին սկսել կրակել, պարբերաբար կրակում էին, սակայն ժամը 21-ից սկսած սկսել են կրակել խոշոր տրամաչափի գնդացիրներից:
«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել, բայց դե հակառակորդն իր արածն անում է էլի: Կրակում է անմիջապես գյուղի տների վրա, հենց գյուղի կենտրոնական մասի ուղղությամբ»,- ասաց Արարատ Ավալյանը:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը նույնպես նշեց, որ գյուղը այսօր երեկոյան ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության:
Մանրամասները` yerkir.am կայքում: