Ուգո Չավեսի հոբելյանին համակարգչային շրիֆտ է ստեղծվել նրա ձեռագրի հիման վրա
Վենեսուելայի բնակիչները նշել են Ուգո Չավեսի 60-ամյակը հրավառությամբ և համակարգչային շրիֆտի ստեղծմամբ, որի հիմքում ընկած է երկրի նախկին ղեկավարի ձեռագիրը։
Լատինաամերիկյան ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ տոնախմբությունը մեկնարկել է Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի ելույթով, որը երգել է «Ծնունդդ շնորհավոր» երգը և փչել տարեդարձի տորթի մոմերը։
Ելույթ ունենալով Չավեսի հարազատ քաղաքում՝ Սեբանետում, Մադուրոն ասել է, թե թռչնակը պատմել է, որ երկրի նախկին ղեկավարը «երջանիկ ու հիացած է սեփական ժողովրդի հավատարմությամբ»։ Մադուրոյի խոսքերով՝ Չավեսը մեկ–մեկ ներկայանում է իրեն աղոթքի ժամանակ փոքրիկ թռչնի տեսքով։ Որպես Չավեսի հիշատակի հարգանքի տուրք՝ համացանցում մեկնարկել է համակարգչային շրիֆտի ներմուծման նախագիծը, որը կրկնօրինակում է Վենեսուելայի նախկին նախագահի ձեռագիրը։
Հիշեցնենք՝ Չավեսը ղեկավարել է Վենեսուելան 1999–ից մինչև մահ քաղցկեղից՝ 2013–ի մարտի 5-ը։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։