Լրահոս

07.09.2009 16:13


Պարույր Հայրիկյան. «…Կա խուժան պայմանագիր»

Պարույր Հայրիկյան. «…Կա խուժան պայմանագիր»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասել է, որ իբր թե «առանց նախապայմանների» դրույթում խոսվում է այն մասին, որ պետք է «վերահաստատվեն» միջազգային պայմանագրով ընդգծված սահմանները.

-Ոչ մի միջազգային պայմանագիր չկա։ Կա խուժան պայմանագիր, ռուս-թուրքական դավադիր, ապօրինի պայմանագիր, որով երկու պետություններ օկուպացնում են երրորդ պետությանը։

Պ. Հայրիկյանը նշել է, թե հայ-թուրքական հարաբերություններում «սառույցը կարող է կոտրվել», կարող է տեղաշարժ առաջանալ, և այդ տեղաշարժը կարող է դրական լինել.

-Բայց այսօր դեռևս իրական ոչինչ չկա. կա միայն մի բան. մեզ մեկ անգամ ևս դնում են շրջանակների մեջ և դա անում են մեր պատճառով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը