Լրահոս

29.07.2014 16:05


Լևոն Հայրապետյանի ընկերները խնդրում են զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց

Լևոն Հայրապետյանի ընկերները խնդրում են զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց

Հաշվի առնելով մեր հայրենակից, հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը` Լևոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում և հայտարարում են` զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց:

Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը: Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը և տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությունը չէ:

Միաժամանակ, խնդրում և հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որևէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, և մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան:

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը