Սենսացիոն հայտարարություն են արել Ամուլսարի հանքավայրում ոսկու բաց եղանակով արդյունահանման ծրագրի հենակետ համարվող Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը («Գեոթիմ»-ը 100% բաժնետոմսերով պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը) վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, կառուցել իր տեղեկատվական կենտրոնը, աշխատուժ է վարձել` գյուղին խոստանալով ծաղկունք: Ընդունված էր կարծել, որ Գնդեվազի բնակիչները ընկերության եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամքին դեմ դուրս չեն գա: Հենց Գնդեվազ են ժամանել գլխավոր ներդրողների` Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությունները, երկու երկրների` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները, ընկերության հյուրերը: Եւ ահա ավելի քան 200 բնակիչներ ստորագրել են IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի տակ, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորումը: Բողոքում ասված է.
Նկատի առնելով ոսկու արդունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները. - մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում, -անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում, -Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում, -միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե Գնդեվազի բնակչության վրա:
Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:
«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:
Գեոթիմ կազմակերպությունը իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:
Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: Գեոթիմ կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:
Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը: Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»:
Այնուհետ բնակիչների 210 ստորագրությունների թերթերն են:
ԷկոԼուրը եղել է Գնդեվազ գյուղում եւ օրերս կհրապարակի բնակիչների հետ անցկացրած հարցազրույց:
Գնդեվազի ավելի քան 200 բնակիչներ պահանջում են կանգնեցնել Ամուլսարի ծրագիրը
ԷկոԼուր–ը գրում է.
Սենսացիոն հայտարարություն են արել Ամուլսարի հանքավայրում ոսկու բաց եղանակով արդյունահանման ծրագրի հենակետ համարվող Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը («Գեոթիմ»-ը 100% բաժնետոմսերով պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը) վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, կառուցել իր տեղեկատվական կենտրոնը, աշխատուժ է վարձել` գյուղին խոստանալով ծաղկունք: Ընդունված էր կարծել, որ Գնդեվազի բնակիչները ընկերության եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամքին դեմ դուրս չեն գա: Հենց Գնդեվազ են ժամանել գլխավոր ներդրողների` Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությունները, երկու երկրների` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները, ընկերության հյուրերը: Եւ ահա ավելի քան 200 բնակիչներ ստորագրել են IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի տակ, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորումը: Բողոքում ասված է.
«Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով
խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО)
ՀՀ Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից
Դիմում-բողոք
Նկատի առնելով ոսկու արդունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները.
- մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,
-անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,
-Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում,
-միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե Գնդեվազի բնակչության վրա:
Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:
«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:
Գեոթիմ կազմակերպությունը իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:
Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: Գեոթիմ կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:
Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:
Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»: