Մանուկ Սուքիասյան. «Չեմ կասկածում, որ Ժիրայր Սեֆիլյանն ինձնից ոչ պակաս ջատագով է երկրում իրավիճակի փոփոխության»
«Հայելի» ակումբում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և արցախյան հիմնահարցի շուրջ Հայ ազգային կոնգրեսում առկա պառակտման հարցին՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին քաղաքականության հանձնախմբի անդամ Մանուկ Սուքիասյանն ասել է, որ կոնգրեսն իր մեջ ներառում է լայն գաղափարական սպեկտր, և զանազան հարցերի վերաբերյալ տարբեր կուսակցություններ միշտ էլ ունեցել են տարբեր որոշումներ, ինչը, սակայն, չի խանգարել նրանց գլխավոր հարցում համակարծիք լինել.
-Որևէ մեկի դիրքորոշումն այս պահին «Kinder Surprise»-ի դեր չի խաղում մեզ համար։ Չեմ կասկածում, որ, ունենալով արմատապես տարբերվող դիրքորոշում հայ-թուրքական հարաբերությունների կամ ղարաբաղյան հակամարտության հետ կապված, նույն Ժիրայր Սեֆիլյանն ինձնից ոչ պակաս ջատագով է երկրում իրավիճակի փոփոխության։

7or.am