Լրահոս

30.07.2014 11:59


Մեքենան գլորվել է ձորն ու այրվել. կա զոհ

Մեքենան գլորվել է ձորն ու այրվել. կա զոհ

Այսօր գիշերը՝ ժամը 04.43-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան՝ վարորդ` 28-ամյա Ս. Պ.-ն, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը՝ մոտ 50մ, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին, ուղևորներ 28-ամյա Բ. Գ.-ին, մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 05.41-ին:

Այս խորագրի վերջին նյութերը