Օլիգարխիայի, ավելի ճիշտ՝ օլիգարխիայի դեմ պայքարի թեման ամենասիրվածն է Բաղրամյան 26–ին կցված «անկախ» մամուլի համար։
Առավոտից երեկո «անկախ» մամուլն անձնուրաց պայքար է մղում օլիգարխիայի դեմ, բայց դրանց շարքերում համառորեն չի տեսնում Սերժ Սարգսյանին ու նրա նեղ շրջապատին։ Ավելին, ՀՀ թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանին ոչ միայն չի տեսնում օլիգարխիայի մեջ, այլ նրան տեսնում է օլիգարխիայի դեմ պայքարի ելած քաջ մարտիկի դերում։ Այսինքն, ստացվում է, որ իշխանության ներսում Սերժ Սարգսյանը պարտիզանությամբ է զբաղված ու փորձում է մի լավ բան անել, բայց ահա չար օլիգարխները թույլ չեն տալիս նրան։ «Վերջի բոլշևիկն» էլ ստիպված համակերպվում է իր խեղճ կարգավիճակի հետ ու որպես զոհ՝ մի կերպ քարշ տալիս իր գոյությունը իշխանական միջանցքներում՝ ձգտելով սահմանադրական փոփոխություններ անել, մարդակենտրոն փաստաթուղթ կտակել հայ ժողովրդին ու նոր միայն գնալ Մելիք–Ադամյան փողոց։ Շատ հուզիչ պատմություն է, այնպես չէ՞։
Թե քանի՞ ոչխարի է հնարավոր համոզել, որ ամեն ինչ հենց այսպես է, արդեն այլ խոսակցության թեմա է (այդ թեմայով թող զբաղվեն անասնաբույժները)։ Էականը տվյալ դեպքում այն է, որ Բաղրամյան 26–ում չեն էլ թաքցնում, որ իրենց խնդիրը սեփականության վերաբաշխումն է և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։ Թե հիմա անունը կդնեն «Հակաօլիգարխիկ պայքար» կամ «Պարտիզանություն», դրանից նեոբոլշևիզմի էությունը չի փոխվի։
Եվ այսպես, մազալու բան է ստացվում։ «Անկախ» մամուլը սնվում է սերժսարգսյանական օլիգարխիայից ու միևնույն ժամանակ կատաղի պայքար մղում օլիգարխիայի դեմ։ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին բողոքում է գաղջ մթնոլորտից ու միևնույն ժամանակ իր հաստիքային և արտահաստիքային հաճախորդների միջոցով գաղջ մթնոլորտ ապահովում (օրինակ՝ «արևմտամետ» Սերժը Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում քծնում է Պուտինին ու սեփական նախաձեռնությամբ ռուսահպատակության «մաստեր–կլաս» ցուցադրում, սակայն «տակից» հանձնարարում է տարածել, թե, իբր, «քառյակն» իրենից ավելի ռուսամետ է)։
«Գեբելսյան» քարոզչամեքենային եթե հավատանք, ապա Սերժ Սարգսյանը Ռոբին Հուդն է կամ Դոն Կիխոտը, իսկ Տիգրան Սարգսյանը՝ օֆշորային մեքենայությունների դեմ պայքարի առաջամարտիկը, ում թույլ չտվեցին ավարտին հասցնել հակաօլիգարխիկ պայքարը, և նա ստիպված մեկնեց ԱՄՆ՝ փորձի փոխանակմամբ զբաղվելու։
Ամենախոխման այն է, որ Սերժի հաճախորդներն իշխանական լրատվամիջոցների էջերից չեն իջնում՝ բողոքելով ոչիշխանական «քառյակից»։ Բողոքի թեման էլ այն է, թե ինչո՞ւ «քառյակը» ՀՀԿ ղեկավարին հենց հիմա չի հեռացնում իշխանությունից, այլ սպասում է աշնանը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հենց այսպես էլ գաղջ մթնոլորտ է առաջանում, երբ հաճախորդը պահանջում է պատվիրատուի հրաժարականն «անկախ» մամուլի տարածքում, որպեսզի հետո կարողանա «լեգիտիմ» կերպով գեղամյանություն անել Սերժի ընդդիմախոսների դեմ։ Տեսարանը զզվելի է, քանզի «անկախ» մամուլը գիտի, թե ինչով է զբաղված հաճախորդը։ Վերջինս էլ իր հերթին գիտի, որ «անկախ» մամուլի ներկայացուցիչներն իրենից ոչնչով լավը չեն, ու իրենք միասին նույն էժանագին գործով են զբաղված։ Արդյունքում՝ անբարոյականների միջավայրում բարոյականությունը դառնում է կեղծ կատեգորիա, և միակ բանավեճն այն բանի շուրջ է, թե ով ինչքանով ծախվեց, և ինչու մյուսին ավելի բարձր գնահատեցին, քան իրեն։
Դաժան, շատ դաժան մարդ է «Վերջի բոլշևիկը»։ Չի թողնում, որ հաճախորդներն արձակուրդ գնան, ու ամառվա այս շոգին նրանց նետում է մարտի դաշտ՝ օլիգարխիայի դեմ պայքարելու։
Օլիգարխիայի պարտիզանությունը

Կարեն Հակոբջանյան