Լրահոս

30.07.2014 15:20


Գագիկ Մինասյան. «Կան առավելություններ, որոնք մենք՝ որպես պետություն, կարող ենք ավելի պրոֆեսիոնալ ներկայացնել»

Գագիկ Մինասյան. «Կան առավելություններ, որոնք մենք՝ որպես պետություն, կարող ենք ավելի պրոֆեսիոնալ ներկայացնել»

Այսօրվա ասուլիսին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, խոսելով ներդրումների մասին, նշել է, որ Հայաստանը վատ է ներկայացնում իր առավելությունները. «Կան առավելություններ, որոնք մենք՝ որպես պետություն, կարող ենք ավելի պրոֆեսիոնալ ներկայացնել: Ներդրումների մասին պետք է ներկայացնել գործընթացների որոշակի փաթեթ, որոնք պետք է իրականացնեն պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ Կառավարությունը, համապատասխան նախարարները, նաև՝ մեր նման կազմակերպությունները, որպեսզի այդ շղթայական ձևը պահպանվի, և հորդորման մեխանիզմը հասնի մինչև վերջ»։

Բանախոսը շեշտել է նաև որոշակի առանձնահատկությունների մասին. «Առաջինը՝ որ կարող ենք աշխատուժի վրա հույս դնել: Նաև այն, որ եկամտահարկը, համեմատած եվրոպական երկրների հետ, բավական ցածր է: Իսկ երրորդ գործոնը փոքր բիզնեսին տրված որոշակի արտոնություններն են», – ապա հավելել, որ փոքր բիզնեսի պայմանները կարող են դառնալ լավ կամուրջ մեծ բիզնեսի ներդրումների համար։

Մինասյանը նշել է նաև, որ նախորդ տարի ներդրումները եղել են հեռահաղորդակցության, ալկոհոլային խմիչքների, անշարժ գույքի գնումների և հանքարդյունաբերության ոլորտներում:

Ասուլիսի մեկ այլ բանախոս Միսակ Թեբելեկյանն էլ՝ «Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրենը, կոչ է արել ներդրումներ կատարել գոնե հայրենասիրությունից ելնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը