Լրահոս

07.09.2009 17:04


Գառնիկ Մարգարյան. «Հայ ազգային կոնգրեսի մաս կազմելը չի նշանակում, որ մենք չունենք սեփական կանոնադրությունը, ծրագիրը, կարծիքը»

Գառնիկ Մարգարյան. «Հայ ազգային կոնգրեսի մաս կազմելը չի նշանակում, որ մենք չունենք սեփական կանոնադրությունը, ծրագիրը, կարծիքը»

-Հայ ազգային կոնգրեսի մաս կազմելը չի նշանակում, որ մենք չունենք սեփական կանոնադրությունը, ծրագիրը, կարծիքը և այլն,- «7օր»-ին ասել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գառնիկ Մարգարյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի տարածած այն հայտարարությանը, որտեղ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից, և որ վերոնշյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ՝ Գ. Մարգարյանը նշել է, որ իրենք ՀԱԿ-ի հայտարարությանը չեն առարկում, բայց և «Հայրենիք և պատիվ» կուսակցությունն ունի իր սեփական կարծիքը՝ «Հայաստանը ոչինչ չի շահում, միայն կորցնում է»։

Գ. Մարգարյանի խոսքերով՝ զգալի տեղաշարժ կլինի, եթե թուրք հասարակությունը պատրաստ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե չհամաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց հայկական կողմի միակողմանի զիջումների և այլն.

-Ի՞նչ է նշանակում սահմանի բացում։ Սահմանը բացենք, որպեսզի 6 մլն քրդերը տարածվեն Հայաստան երկրո՞ւմ։

Գ. Մարգարյանը հավելել է, որ «Հայրենիք և պատիվ կուսակցության» կանոնադրությունում հստակ գրված է նաև, որ «կուսակցությունը դեմ է այնպիսին մոտեցումներին, ինչպիսին սահմանի բացումն է»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը