Աշխարհ

30.07.2014 15:23


Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի է գնացել միայն մեկ ճտքակոշիկով (տեսանյութ)

Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի է գնացել միայն մեկ ճտքակոշիկով (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, լրագրողներին իր մասին խոսելու նոր թեմա է տվել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 29–ին նա ճեպազրույցի է գնացել մեկ ճտքակոշիկով։

Սա միանգամից արձանագրել են բլոգավարները, ովքեր «Twitter»–ում շտապ տեղադրել են Փսակիի «միկոշիկանի» լուսանկարը։ Օգտատերերը ենթադրում են, որ նա միտումնավոր է այդ տեսքով հանրությանը հայտնվել՝ հասկացնելու, որ իր խոսքերի համար պատասխանատվություն չի կրում, կամ էլ պարզապես ադեկվատ չէ։

Ի դեպ, Փսակին ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ վնասել է ոտքը, ու ևս 6 շաբաթ կրելու է այդ կոշիկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը